Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետի «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը՝ «տույժերը» բառով.

2) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.».

3) 1-ին մասի «ը» կետի «հայեցողական» բառը փոխարինել «կամ հայեցողական» բառերով.

4) 1-ին մասի «թ» կետը «խախտումը» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ» բառերով.

5) 1-ին մասի «ժե» կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» կետով.

«իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը:».

7) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:».

8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասեր.

«4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ժթ» և «իա» ենթակետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։