Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան մարմինների նոր (բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ստեղծված քաղաքացիական ծառայության պաշտոնները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:».

2) 10-րդ մասի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 11-րդ մասի առաջին պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

4) 11-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:».

5) 11-րդ մասի երկրորդ պարբերության «կրկնակի» բառը փոխարինել «նոր» բառով.

6) 11-րդ մասի չորրորդ և հինգերորդ պարբերության «Կրկնակի» բառը փոխարինել «Նոր» բառով.

7) 11-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։