Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-02-ից մինչև 2023-10-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2023-10-02Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Լիազոր մարմինը՝

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում և իրականացնում է Կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության քաղաքականությունը.

2) մշակում է համալիր և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք սահմանված կարգով ներկայացնում Կառավարության հաստատմանը, համագործակցում է հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող, հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպությունների, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև աջակցող ցանցի հետ.

3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները.

3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացին.

4) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.

5) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման ցուցումների վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ.

5.1) հաստատում է կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիրը, կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները, ստեղծում է որակավորման հանձնաժողով և հաստատում դրա կազմը, սահմանում է աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների տրամադրման նվազագույն պահանջները.

6) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում է մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների և հաստատությունների վերաբերյալ, պաշտոնական կայքէջում հրապարակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մասին տեղեկատվություն.

7) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-384-Ն, 09.06.22 ՀՕ-262-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-534-Ն)

(08․12․22 ՀՕ-534-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։