Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-20-ից մինչև 2026-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

գործել է մինչև 2026-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովումը՝ անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից և այլ հանգամանքներից.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը՝ զբաղվածությանը, կրթությանը և կենսագործունեության այլ ոլորտներում նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով.

3) համընդհանուր դիզայնի սկզբունքների առավելագույն պահպանումը, դրանց հիման վրա ստանդարտների մշակումը և հաստատումը, հետազոտությունների իրականացումը, կրթական և իրազեկվածության բարձրացման ծրագրերի իրականացումը.

4) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների ստեղծման և զարգացման խթանումը, աջակցող միջոցների, այդ թվում՝ ծառայությունների ստեղծմանը և կիրառմանը միտված ծրագրերի (միջոցառումների) իրականացումը.

5) հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների վերաբերյալ տեղեկությունների մատչելիության և հասանելիության ապահովումը.

6) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ շինությունների, տրանսպորտային միջոցների, սարքավորումների, համընդհանուր օգտագործման ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և հաղորդակցության (այդ թվում՝ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների), այլ ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը.

7) համայնքներում մատչելի ծառայությունների ստեղծումն ու զարգացումը, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու, ընտանեկան կամ դրան մոտ միջավայր ապահովելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և դրանց բարելավումը.

8) հաշմանդամություն ունեցող անձանց՝ բնակավայր, կրթություն, մասնագիտություն, աշխատանք, ապրելու և ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ միջավայր ընտրելու, ինչպես նաև որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացման ապահովումը.

9) հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ներառմանը միտված միջոցառումների, մատուցվող ծառայությունների և տրամադրվող աջակցող միջոցների մատչելիության, հասանելիության և հասցեականության ապահովումը.

10) ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝ իրականացման համար մատչելի պայմանների, անհրաժեշտ երաշխիքների, կազմակերպական և իրավական հիմքերի ապահովմամբ.

11) հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի ապահովումը.

12) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը.

13) հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, խնամքի ծառայությունների փոխակերպումը համայնքահենք ծառայություններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։