Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
Հոդված 9. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները
1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է՝
ա. համալիր ծրագիրը,
բ. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
գ. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու կարգերը,
դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,
ե. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
զ. պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը,
է. (ենթակետն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-275-Ն)
3) իրականացնում է սույն օրենքով և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(9-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-262-Ն, փոփ., խմբ. 13.09.23 ՀՕ-275-Ն)
(13.09.23 ՀՕ-275-Ն օրենքն ունի անցումային դրույթ)