ՈՒՂՂՈՒՄ
Միասնական կայքում (arlis.am) 2021 թվականի մայիսի 14-ին հրատարակված ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 778-Ն որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ: Մասնավորապես, որոշման N 5 հավելվածը վերջին՝ վարչապետի ստորագրմանը ներկայացնելու փուլում սխալմամբ կցվել է ոչ ամբողջական, մինչդեռ N 5 հավելվածը սահմանված կարգով ներառված է եղել «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունում և կառավարության պաշտոնական կայքէջում.1 (կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի օրակարգային 45-րդ հարց):
Կից ներկայացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 778-Ն որոշման N 5 հավելվածը:
_______________
.1 https://www.e-gov.am/sessions/archive/2021/05/13/
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 13-ի N 778-Ն որոշման
25.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: