Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-27-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 104. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 104. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի hունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դրույթների։

2. Սույն օրենքի 67-71-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասը և 73-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ հերթական ընտրությունների նշանակման օրվանից։

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը, 2-րդ հոդվածի 4-րդ կետը, 45-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածը, 82-րդ հոդվածի 2-րդ մասը, 83-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 84-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 85-րդ հոդվածի 2-րդ մասը, 89-րդ հոդվածը, 91-րդ հոդվածը, 92-րդ հոդվածի 2-րդ մասը, 94-97-րդ հոդվածները, 98-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 99-րդ հոդվածը, 100-րդ հոդվածի 1-6-րդ մասերը, 101-103-րդ հոդվածները, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 12-18-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 1-10-րդ և 12-13-րդ մասերը, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-9-րդ մասերը, 21-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը, 49-րդ հոդվածը, 50-րդ հոդվածի 3-րդ մասը, 51-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և 54-րդ հոդվածը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից։

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը և կիրառվող էլեկտրոնային ձևանմուշները։

5. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակում է տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց կողմից իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս գալու և իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումի և տեղեկանքի ձևերը։

6. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, լիազոր մարմինը, սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցելու կարգը։

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը։

8. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

9. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերնուղղ. ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

10. Սույն օրենքի 22-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

11. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանք ներկայացնելու կարգը։

12. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

13. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական հանձնաժողովներ էլեկտրոնային եղանակով դիմումները ներկայացնելու կարգը։

14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքից բխող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքին։

(104-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-443-Ն, 22.12.23 ՀՕ-414-Ն)

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. մայիսի 27

Երևան

ՀՕ-202-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։