Հոդված 72. ․ Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝
Հոդված 72․ Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «25 տոկոսից» բառերը փոխարինել «30 տոկոսից» բառերով․
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը համարվում է սույն հոդվածի իմաստով վավեր, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այն ներկայացվել է նոտարական կարգով վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։»։