Գլուխ V · ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը
Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), երթևեկելու համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը խմբ. 09.06.97 ՀՕ-123)