Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-14-ից մինչև 2005-06-18։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը

գործել է մինչև 2005-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը

Հաշմանդամի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներին համապատասխան մշակված և բժշկասոցիալական ոլորտում իրավասու պետական մարմինների հաստատած վերականգնման անհատական ծրագրով։

Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվել վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ։ Հաշմանդամն իրավունք ունի ինքնուրույն որոշել իրեն տվյալ վերականգնողական տեխնիկական միջոցով կամ վերականգնման տեսակով ապահովելու հարցը։ Հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրում նախատեսված վերականգնողական միջոցառումների ծավալը չի կարող պակաս լինել հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով սահմանված նվազագույն վերականգնողական միջոցառումներից։ Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

Վերականգնման անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:

Եթե վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցի կամ ծառայության տրամադրման անհնարինության դեպքում հաշմանդամն իր հաշվին է ձեռք բերել վերականգնման անհատական ծրագրով նախատեսված միջոցը կամ վճարել ծառայության դիմաց, ապա նրա կատարած ծախսերը փոխհատուցվում են հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված տվյալ տեխնիկական կամ այլ միջոցի արժեքի, ծառայության չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Անհատական վերականգնման ծրագրից ամբողջությամբ կամ դրա առանձին մասերի իրականացումից հաշմանդամի հրաժարվելը ազատում է համապատասխան պետական մարմիններին դրա իրականացման պարտականությունից, և հաշմանդամը զրկվում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված վերականգնողական միջոցառումների արժեքի չափով փոխհատուցում ստանալու իրավունքից։

(10-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-91, խմբ., լրաց., փոփ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։