Գլուխ V · ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 23. Սոցիալական ենթակառուցվածքի գործող օբյեկտների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար
Հոդված 23. Սոցիալական ենթակառուցվածքի գործող օբյեկտների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար
Տրանսպորտի, կապի և տեղեկատվության միջոցները և սոցիալական ենաթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և պայմաններով:
Այն դեպքում, եթե նշված օբյեկտները հնարավոր չէ հարմարեցնել հաշմանդամների օգտագործմանը, համապատասխան իրավասու պետական մարմինները հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով պետք է մշակեն և իրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ: