Հոդված 11.1. Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները
Հոդված 11.1. Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները
Վերականգնողական են համարվում այն կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից), որոնք հաշմանդամ անձանց տրամադրում են սույն օրենքի 7.1-րդ հոդվածով նախատեսված վերականգնողական օգնություն:
Պետական կառավարման մարմինները աջակցում են իրենց տարածքում վերականգնողական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ստեղծմանը և նրանց գործունեությանը:
Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները (անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից) լիազորված մարմնին տեղեկացնում են իրենց կողմից տրամադրվող վերականգնողական ծառայությունների տեսակների և ծավալների մասին:
Հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:
(11.1-ին հոդվածը լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)