Գլուխ II · Հաշմանդամության կանխարգելումը եվ հաշմանդամների վերականգնումը
Հոդված 7.1
Հոդված 7.1.
Հաշմանդամների վերականգնումը
Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:
(7.1-ին հոդվածը լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)