Գլուխ II · Հաշմանդամության կանխարգելումը եվ հաշմանդամների վերականգնումը
Հոդված 9.2
Հոդված 9.2.
Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը
Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցների երաշխավորված ցանկ է:
Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը և դրա իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9.2-րդ հոդվածը լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)