Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2011-03-01։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2011-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հաշմանդամ՝ անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն.

կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը).

վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ՝ կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեսված հատուկ սարքեր և տեխնիկական միջոցներ (սայլակներ, քայլակներ, լսողական ապարատներ, օրթեզներ, պրոթեզներ, հենակներ, ձեռնափայտեր և այլն).

բժշկասոցիալական փորձաքննություն՝ հիվանդության, խեղման կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը, ինչպես նաև հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումը.

կենսագործունեության միջավայրի մատչելիության ապահովում՝ հաշմանդամների կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու նպատակով և նրանց կարիքները հաշվի առնելով՝ բնակելի և հասարակական շենքերի, փողոցների, բժշկական, արտադրական, ուսումնական, մշակութային, մարզական և այլ շինությունների նախագծումը, կառուցումը և վերակառուցումը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցների հարմարեցումը.

հաշմանդամների սոցիալական պաշտպանություն՝ տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:

(1-ին հոդվածը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։