Հոդված 5.2. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 5.2. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) իրականացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը.
բ) վերահսկում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահանջների կատարումը.
գ) մշակում է Տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.
դ) մշակում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը և ապահովում դրա իրականացումը.
ե) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կազմը, համակարգում և ապահովում է դրանց գործունեությունը.
զ) համակարգում և վերահսկում է հաշմանդամների վերականգնման ոլորտի կազմակերպությունների գործունեությունը.
է) ապահովում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.
ը) աջակցում է հաշմանդամության և հաշմանդամների հարցերի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.
թ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերի վերաբերյալ մշակում է մեթոդական փաստաթղթեր.
ժ) համագործակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժա) իրականացնում է այլ լիազորություններ։
ժբ) ստեղծում է հաշմանդամների տվյալների բանկ:
(5.2-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն, խմբ., լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)