Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-05-30-ից մինչև 2018-03-30։Բացել գործող տեքստը
Գլուխ II · Հաշմանդամության կանխարգելումը եվ հաշմանդամների վերականգնումը

Հոդված 7.1

գործել է մինչև 2018-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 7.1.

Հաշմանդամների վերականգնումը

Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:

(7.1-ին հոդվածը լրաց. 03.05.05 ՀՕ-92-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։