Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության հիմնադրման մասին որոշմամբ կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան Ընկերության պետական գրանցման պահից` երեք ամսվա ընթացքում: Եթե սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալի վճարումը լրիվ չի կատարվել, ապա չվճարված գումարին համապատասխանող բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները: Ընկերությունը պարտավոր է բաժնետոմսերը փոխանցվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարած բաժնետերերի համաձայնությամբ տեղաբաշխել այդ բաժնետոմսերը նրանց միջև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ որոշում կայացնել այդ բաժնետոմսերը մարելու և կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին: Եթե Ընկերության պետական գրանցման համար սահմանված եռամսյա ժամկետում կանոնադրական կապիտալն առհասարակ չի վճարվում, ապա Ընկերությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում ընդունել որոշում լուծարման մասին։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, հիմնադիրները, պարտատերերը կամ լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջելու Ընկերության լուծարում` դատական կարգով:».
3) 4-րդ մասի առաջին պարբերությունը «անկախ գնահատողի կողմից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ դրանց դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը ժողովի միաձայն որոշմամբ սահմանված լինելու դեպքերի» բառերով.
4) 5-րդ մասը «թույլատրվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված` կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի» բառերով: