Հոդված 36
Հոդված 36.
Օրենքի 68-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը`
ա. «Եթե» բառից հետո լրացնել «հասարակ (սովորական) կամ» բառերով, իսկ «հաշվարկման ժամանակ նշված» բառերից հետո՝ «հասարակ (սովորական) կամ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Քվեարկող կոտորակային բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված բաժնետոմսերով տրված յուրաքանչյուր ձայն հաշվառվում է տվյալ բաժնետոմսի կոտորակին (մասին) համամասնորեն:».
2) 3-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «ժգ», «ժզ», «ժէ-ի» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 18-20-րդ, 22-րդ և 23-րդ կետերում» բառերով, իսկ «և» բառը՝ «կամ» բառով.
3) 4-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «զ» և «ժթ» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ և 20-րդ կետերում» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 18-րդ կետերով սահմանված հարցերով որոշումները, ինչպես նաև Ընկերության կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումները, որոնցով Ընկերությունում ստեղծվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի նոր դասեր, կամ փոփոխվում են հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսերի դասերի պայմանները, ընդունում է ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պայմանների փոփոխության հանգեցնող որոշումները, որոնցով սահմանափակվում են այդ բաժնետոմսերով հատկացվող իրավունքները, կարող են ընդունվել, երբ դրանց կողմ են քվեարկել համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի առնվազն 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։».
5) 7-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով» բառերով.
6) 8-րդ մասի «67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «ը» ենթակետերում» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով» բառերով։