Անցնել բովանդակությանը

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48.

Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընկերության գործադիր մարմնի իրավասության ներքո են Ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ժողովի կամ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:»,

բ. հինգերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ նախադասություններով. «Ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագիր կնքում է ժողովի որոշած անձը: Այն դեպքում, երբ ընկերությունն ունի մեկ բաժնետեր, որը զբաղեցնում է նաև գործադիր մարմնի պաշտոնը, գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձի հետ պայմանագիր կնքում է ընկերությունը՝ ի դեմս միակ բաժնետիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության այլ դեպքերում Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող է իրականացնել կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախապես որոշված (նշանակված)՝ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը մինչև Ընկերության նոր գործադիր մարմնի ձևավորումը կամ Ընկերության գործող միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության հիմքերի վերացումը:

2.2. Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը իրավասու է իրականացնելու Ընկերության գործող գործադիր մարմնի բոլոր լիազորություններ, եթե կանոնադրությամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությունը սահմանափակված չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։