Անցնել բովանդակությանը

Հոդված 61.2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61.2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների կնքումը

1. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 25 տոկոսը, կայացնում է գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

2. Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելու մասին որոշումը, եթե այդ գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, կայացնում է խորհուրդը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, ապա այդ որոշումն ընդունվում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Այն դեպքում, երբ կանոնադրությամբ սահմանված է, որ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված գործարքը կնքելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է միաձայն, խորհրդի՝ դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

4. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, սակայն այդ որոշումը խորհրդի կողմից չի ընդունվում, ապա խորհուրդը պարտավոր է այդ գործարքի կնքման վերաբերյալ որոշում կայացնելու հարցով գումարել արտահերթ ժողով։

5. Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանվելու մասին:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։