Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Ընկերության բաժնետոմսերը

1. Ընկերությունը կարող է թողարկել ոչ փաստաթղթային ձևի մեկ կամ մի քանի դասի հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի Ընկերության կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:

2. Սույն օրենքի իմաստով բաժնետոմսերի միևնույն դասին, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ` անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ ունեցող բաժնետոմսերը։

3. Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվելուց հետո Ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի VI գլխի դրույթներին համապատասխան։

4. Բաժնետոմսն անբաժանելի է (ամբողջական բաժնետոմս), բացառությամբ կոտորակային բաժնետոմսեր առաջանալու՝ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:

5. Կոտորակային բաժնետոմսով դրա սեփականատիրոջը տրամադրվում են համապատասխան դասի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան տեսակի բաժնետոմսերով տրամադրվող բոլոր իրավունքները՝ տվյալ բաժնետոմսի՝ իրեն պատկանող կոտորակին (մասին) համամասնորեն: Կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, եթե դրանց հանրագումարը կոտորակային թիվ է, ապա Ընկերության կանոնադրությունում տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը սահմանվում է կոտորակային թվով:

6. Միևնույն անձին միևնույն դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակի երկու կամ ավելի կոտորակային բաժնետոմսեր պատկանելու դեպքում այդ կոտորակային բաժնետոմսերը ձևավորում են ամբողջական կամ կոտորակային բաժնետոմս՝ դրանց հանրագումարին համապատասխան:

7. Կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող որոշակի տեսակի կամ դասի բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի, ինչպես նաև մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն թվի սահմանափակումներ` տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ: Ընկերության որոշակի դասի հասարակ (սովորական) յուրաքանչյուր բաժնետոմսով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը չի կարող գերազանցել 10 ձայնը։ Սույն սահմանափակումները վերաբերում են միևնույն տեսակի կամ դասի բաժնետոմսերի բոլոր սեփականատերերին հավասարապես և չեն կարող կիրառվել առանձին բաժնետիրոջ կամ բաժնետերերի խմբի նկատմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։