Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-30-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Կրեդիտավորողի պատասխանատվությունը

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Կրեդիտավորողի պատասխանատվությունը

1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կրեդիտավորողի նկատմամբ նշանակում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ երեք հարյուր հազար դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հոդվածը 24.03.21 ՀՕ-140-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.2021 թվականին)

(24.03.21 ՀՕ-140-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։