Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է կրեդիտավորման պայմանագրերից բխող հարաբերությունները, դրանց տեսակների առանձնահատկությունները և պարտադիր պայմանները, կրեդիտավորման պայմանագրերով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և պայմանները, կրեդիտավորողի պատասխանատվությունը, կրեդիտավորման պայմանագրերով սպառողների իրավունքները և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված կրեդիտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-4-Ն, խմբ. 19.06.19 ՀՕ-93-Ն)