Հոդված 10. Կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու սպառողի իրավունքը
Հոդված 10. Կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու սպառողի իրավունքը
1. Սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
2. Սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:
3. Սպառողի` սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավունքը սահմանափակող, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:
4. Սպառողի` սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավունքն իրականացնելու դեպքում կրեդիտավորողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):