Գլուխ 2 · ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 6. Վարկային քարտերով կրեդիտավորման պայմանագրերը
Հոդված 6. Վարկային քարտերով կրեդիտավորման պայմանագրերը
1. Բացի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններից և նշումներից, վարկային քարտերով կրեդիտավորման պայմանագրերը ներառում են՝
1) վարկային քարտով տրամադրվող կրեդիտի առավելագույն սահմանաչափը.
2) կրեդիտի վերադարձման պայմանները կամ դրանց որոշման կարգը:
2. Վարկային քարտը կարող է տրամադրվել սպառողին միայն վերջինիս գրավոր համաձայնության առկայության դեպքում: