Գլուխ 2 · ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 7. Օվերդրաֆտ պարունակող կամ օվերդրաֆտի համար հիմք համարվող պայմանագրերը
Հոդված 7. Օվերդրաֆտ պարունակող կամ օվերդրաֆտի համար հիմք համարվող պայմանագրերը
1. Բացի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններից և նշումներից, օվերդրաֆտ պարունակող կամ օվերդրաֆտի համար հիմք համարվող պայմանագրերը ներառում են՝
1) օվերդրաֆտի առավելագույն սահմանաչափի մասին նշում.
2) օվերդրաֆտի օգտագործման և վերադարձման պայմանների մասին նշում.
3) օվերդրաֆտ պարունակող կամ օվերդրաֆտի համար հիմք համարվող պայմանագիրը լուծելու ընթացակարգը, պայմաններն ու ժամկետները: