Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Պետական միասնական գրանցամատյանի հրապարակային տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:»

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Առանց պետական տուրք վճարելու տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից հասանելի են իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ և պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի հետևյալ տեղեկությունները․

1) անունը, ազգանունը կամ անվանումը և կազմակերպաիրավական ձևը․

2) պետական գրանցման (հաշվառման) ամսաթիվը․

3) պետական գրանցման (հաշվառման) համարը․

4) հարկ վճարողի հաշվառման համարը․

5) ձեռնարկության կոդային դասակարգիչը (ՁԿԴ)․

6) գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն․

7) իրավաբանական անձի իրական շահառուի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, իրական շահառու դառնալու ամսաթիվը, իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերը.

8) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին կամ հաշվառումից հանվելու մասին:».

3) 3-րդ մասը «տրամադրվում են» բառից հետո լրացնել «թղթային կրիչով կամ տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից» բառերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։