Հոդված 9
Հոդված 9
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում չներառված իրավաբանական անձանց համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։
4. Միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագում են 2023 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնել սույն օրենքով նախատեսված պարտականությունները ծագելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում։
6. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը արդարադատության նախարարի կողմից սահմանվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։
7. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրավաբանական անձը գործակալություն է ներկայացրել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր, ապա սույն օրենքի հիման վրա այդպիսի իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրանցումը համարվում է իրավաբանական անձի իրական շահառուների փոփոխության գրանցում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 60.4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով։
8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձանց վրա սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սույն մասով նախատեսված իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ սույն օրենքով նախատեսված հայտարարագիրը ներկայացնել մինչև 2022 թվականի փետրվարի 20-ը։
9. Կենտրոնական բանկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող իր գրանցած իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տվյալները տրամադրում է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։
10. Մինչև սույն հոդվածի համապատասխանաբար 2-4-րդ մասերով նախատեսված օրը իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալի կամ մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործակալություն ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ վերջինիս պահանջով:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-246-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: