Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «(կինը)» բառը փոխարինել «(մինչև 53 տարեկան կինը)» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ մինչև 53 տարեկան կինը` իր ցանկությամբ: Սույն իրավունքը՝ փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում չունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների և ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող` ամուսնության մեջ չգտնվող տղամարդու նկատմամբ.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը կամ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնած կինը կամ հայկական ծագում ունեցող և հայկական ծագումը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգը կամ կինը` միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, եթե ամուսինը և կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող: Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:».
4) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: