Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դոնոր լինելու իրավունք ունեն 18-40 տարեկան այն տղամարդիկ և 18-35 տարեկան այն կանայք, որոնք ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:».
2) 2-րդ մասի «Ժամանակավոր» բառը փոխարինել «Հայտնի» բառով, իսկ նույն մասը «տրամադրել հարազատներին» բառերից հետո լրացնել «կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին (անձին)» բառերով.
3) 4-րդ մասի «Դոնորական» բառը փոխարինել «Դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական» բառերով: