Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «ժառանգման հավանականություն» բառերից հետո լրացնել «, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում:»: