Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում՝

ա. «անշարժ գույքի հարկով հարկման բազայից (այսուհետ սույն մասում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով» բառերով,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ հաշվարկային արժեք) ոչ պակաս չափով:»,

գ. երկրորդ նախադասությունը «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերով,

դ. երրորդ նախադասությունը «կադաստրային արժեքից» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքից)» բառերով,

ե. «ա» ենթակետը «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքի)» բառերով,

զ. «բ» ենթակետը «կադաստրային արժեքով» բառերից հետո լրացնել «(հաշվարկային արժեքով)» բառերով, իսկ «կադաստրային արժեքի» բառերից հետո՝ «(հաշվարկային արժեքի)» բառերով.

2) 2-րդ կետում՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) շենքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:»,

բ. առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «հարկով հարկման օբյեկտի» բառերը, իսկ նույն նախադասության «հարկման բազայի» բառերը փոխարինել «կադաստրային արժեքի» բառերով,

գ. վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն կետի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը և հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության և հողամասի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը:».

3) 3-րդ կետը «կադաստրային արժեքի» բառերից առաջ լրացնել «սույն մասի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված» բառերով.

4) 1-ին կետի առաջին պարբերության, 2-րդ կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի «(այդ թվում՝ ԱԱՀ-ը)» բառերը փոխարինել «(առանց ԱԱՀ-ի)» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։