Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ն իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թվականի հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-276-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2021 թվական: