Անցնել բովանդակությանը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 18 · ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

գործել է մինչև 2021-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

(վերնագիրը խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն)

1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:

(140-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։