Անցնել բովանդակությանը
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 27 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 292. Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը

գործել է մինչև 2021-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 292. Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը

1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը, եթե այդ արարքները՝

1) խոշոր վնաս են պատճառել,

2) կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ,

3) կատարվել են ձվադրման վայրերում կամ միգրացիայի ուղիներում կամ ձվադրման ընթացքում՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն օրենսգրքի 292-րդ, 294-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(292-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, 10.07.19 ՀՕ-120-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։