Հոդված 297. Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը
Հոդված 297. Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը
1. Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ վտանգավոր այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի պատճառով, և եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկ և չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն օրենսգրքի 296-րդ և 297-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններով պատճառված վնասը հաշվարկելիս հիմք է ընդունվում բնությանը պատճառված ընդհանուր նյութական վնասը:
(297-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 10.07.19 ՀՕ-120-Ն)