Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 37. Իրավունքների վերականգնումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 37. Իրավունքների վերականգնումը

1. Պետական լիազոր մարմնի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը հանգամանքներից ելնելով՝ սույն օրենքի և վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները հարգելի պատճառներով, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը կապված է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչման, մերժման կամ իրավունքից զրկելու հետ:

2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է առարկություն կամ հայց ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, բաց թողնված ժամկետների վերականգնման, հետագա գործավարությունը շարունակելու, առաջնության խնդրարկման, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումներ ներկայացնելու ժամկետներին։

6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է պետական լիազոր մարմնի ծանուցագրում նշված ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։