Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Հայտերի գործավարության գաղտնիությունը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 7. Հայտերի գործավարության գաղտնիությունը

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում գյուտերի, օգտակար մոդելների տրված արտոնագրերի կամ գրանցված արդյունաբերական նմուշների մասին տեղեկությունների հրապարակումը դրանց հայտերի նյութերը համարվում են գաղտնի։

3. Գաղտնի համարվող հայտերի նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի համաձայնությամբ կամ թույլտվությամբ, կամ դատական մարմինների համար՝ համապատասխան հարցման դեպքում։ Ընդ որում, նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ ցանկացած թույլատրված միջոցով, այդ թվում՝ անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով։

4. Ցանկացած անձ, որը կարող է ապացուցել, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի մասին, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող նյութերին՝ առանց հայտատուի համաձայնության:

5. Եթե կենսաբանական նյութին վերաբերող գյուտի հայտը մերժվում կամ հետ է կանչվում, ապա հայտատուի խնդրանքով ավանդադրված կենսաբանական նյութը երրորդ անձանց համար դառնում է մատչելի՝ հայտի ներկայացման թվականից սկսած` քսան տարի հետո:

6. Մինչև պաշտոնական տեղեկագրում հայտի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է հրապարակել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները՝

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի համար՝ պաշտոնական անվանումը, գտնվելու վայրը).

4) արդյունաբերական սեփականության օբյեկտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ օբյեկտի էությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։