Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Արդյունաբերական նմուշի բացահայտումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 24. Արդյունաբերական նմուշի բացահայտումը

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով արդյունաբերական նմուշը համարվում է հանրամատչելի դարձած, եթե այն հրապարակվել է կամ ցուցադրման կամ վաճառքի միջոցով բացահայտվել է մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչև առաջնության թվականը։

2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով արդյունաբերական նմուշի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում՝ հեղինակի (հայտատուի) կամ արդյունաբերական նմուշի էության մասին նրանից ուղղակի կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն)։

3. Սույն հոդվածի 2-րդ մասը կիրառվում է նաև, եթե արդյունաբերական նմուշը հանրամատչելի է դարձել դիզայների կամ նրա իրավահաջորդի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։