Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 39. Հայտատուի ծանուցումը՝ մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 39. Հայտատուի ծանուցումը՝ մինչև արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը

1. Պետական լիազոր մարմինն արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշումը չի կարող հրապարակել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող այդպիսի մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

2. Եթե հայտատուն սահմանված ժամկետում ներկայացնում է իր նկատառումները դիմումի մերժման վերաբերյալ կամ ճշգրտում է իր դիմումը, ապա պետական լիազոր մարմինը մինչև որոշման հրապարակումը ամբողջությամբ կամ մասնակիորեն ճշգրտում է մերժման մասին որոշման հիմքերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։