Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 49. Հայտի ներկայացման թվականը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 49. Հայտի ներկայացման թվականը

1. Պետական լիազոր մարմինն արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն՝

1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր.

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն.

4) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանում.

5) արդյունաբերական նմուշների համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն իրի արտաքին տեսքի լուսանկարը կամ գրաֆիկական տեսքը, իսկ երկչափ արտադրանքի համար՝ դրա կամ դրա մի մասի նմուշը։

2. Պետական լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում, ստուգում է դրա համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` առաջարկելով նշված ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները)։ Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

Եթե նշված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվական է սահմանվում բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։