Գլուխ 6 · ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 55. Հայտի հրապարակումը
Հոդված 55. Հայտի հրապարակումը
1. Պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է այն ներկայացնելու թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից տասնութ ամիս լրանալուց հետո։
2. Հայտատուն կարող է պահանջել, որ հայտը հրապարակվի մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված տասնութամսյա ժամկետի լրանալը, բայց ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից երեք ամիս լրանալուց հետո։
3. Պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների հետ միասին։ Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը: