Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Հանրության համար տեղեկատվությունը
Հոդված 6. Հանրության համար տեղեկատվությունը
1. Պետական լիազոր մարմինը թույլատրում է ցանկացած անձի ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը և ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում, պետական լիազոր մարմինը տեղեկատվություն է տրամադրում տեխնիկայի մակարդակի մասին, ինչպես նաև իրականացնում է այլ ծառայություններ տեղեկատվության և փաստաթղթագրության բնագավառում։