Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
(պարբերությունն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-132-Ն)
2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ գլխավոր հարկադիր կատարողի առաջարկությամբ:
Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
(11-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-132-Ն)