Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-11-16-ից մինչև 2018-01-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 29. Հարկադիր կատարողի համազգեստը, վկայականը և կնիքը

գործել է մինչև 2018-01-06Բացել ARLIS-ում

Հոդված 29. Հարկադիր կատարողի համազգեստը, վկայականը և կնիքը

1. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաև դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։