Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները
Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,
- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- արդարադատության կապիտան` 3 տարի,
- արդարադատության մայոր` 4 տարի,
- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:
Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:
2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:
Սույն օրենքով սահմանված կոչումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:
4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում` 6 ամսվա ընթացքում:
5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
1) նրա նկատմամբ ատեստավորումից հետո ընդունվել է որոշում ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նա գտնվում է քրեական հետապնդման մեջ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:
Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-29-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-132-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն)