Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահմանում է Կառավարությունը:

6. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` հարկադիր կատարման ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի:

(12-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, փոփ. 15.06.06 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։