Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաև մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:

3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:

5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը և գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց նշանակած հարկադիր կատարողների նկատմամբ:

(35-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն, 15.06.06 ՀՕ-132-Ն, 22.10.08 ՀՕ-184-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-281-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-16-Ն)

(21.01.20 ՀՕ-16-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։