Հոդված 50. Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ
Հոդված 50. Հարկադիր կատարողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ
1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) դատարան:
2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների և այլ իրավախախտումների համար:
3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:
4. Հարկադիր կատարողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը, իսկ հարկադիր կատարման միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերադասության կամ դատական կարգով: Հարկադիր կատարողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են`
1) հրազենի գործադրումը.
2) ֆիզիկական ուժի կիրառումը.
3) հատուկ միջոցների կիրառումը:
Հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(50-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-165-Ն, 23.03.18 ՀՕ-281-Ն)